Սեպտեմբեր 06, 2017 12:58 Asia/Tehran
  • Մյանմայից փախստականների 80 տոկոսը կանայք ու երեխաներ են. ՅՈՒՆԻՍԵՖ

Վերջին օրերի ընթացքում Բանգլադեշից Մյանմա փախած ռոհինջա մուսուլմանների մինչեւ 80 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները:

Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել Է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Օգոստոսի 25-ից ավելի քան 125 հազար ռոհինջա փախստականներ են հատել Բանգլադեշի հետ սահմանը, նրանց մինչեւ 80 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները: Բազմաթիվ այլ երեխաներ, որոնք աջակցության ու պաշտպանության կարիք ունեն, մնում են Ռաքհայնի նահանգի հյուսիսում, որը բռնությունների ասպարեզ Է դարձել»,-ասված Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի գրավոր հայտարարության մեջ: Նա հայտնել Է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստիպված Էր աշխատանքը դադարեցնել Ռաքհայնի նահանգի հյուսիսային շրջաններում, բայց ակտիվացնում Է ջանքերը Բանգլադեշ ժամանած ռոհինջա երեխաներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նրանց ապահովում են մաքուր ջրով, սննդամթերքով եւ հիգիենայի պարագաներով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը սեպտեմբերի 5-ին խորը անհանգստություն Է հայտնել տարածաշրջանի իրադրության կապակցությամբ՝ Մյանմայի իշխանություններին կոչ անելով քաղաքացիություն կամ իրավական այլ կարգավիճակ տրամադրել ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներին:

Armenpress.am

 

Պիտակ