Սեպտեմբեր 06, 2017 17:24 Asia/Tehran
  • Պուտին.«Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման միակ լուծումը ՝ դիվանագիտությունն է»

ՌԴ նախագահի համոզմամբ, կորեական թերակղզու ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել միմիայն դիվանագիտական ճանապարհով ու բանակցության միջոցով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայում Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման միակ լուծումը ՝ դիվանագիտությունն է»: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը:

Հանդիպմանը կողմերը հանդես են եկել կորեական թերակղզում միջուկային զինաթափման պահանջով:

Հարավային Կորեայի նախագահն ասել է.«Սեուլը և Մոսկվան պետք է համագործակցեն ճգնաժամի կարգավորման հարցում»: Մունը նաև պահանջել է Հյուսիսային Կորեային թույլ չտալ միջուկային զենք ունենալ:

Մոսկվան և Սեուլն այն դեպքում են կարևորում կորեական թերակղզում միջուկային զինաթափումը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ստորագրել էՃապոնիային և Հարավային Կորեային գերարդիական սպառազինություն  վաճառելու արտոնագիրը: 

Պիտակ