Սեպտեմբեր 09, 2017 17:00 Asia/Tehran
  • Բանգլադեշը պահանջել է ապահով տարածք ստեղծել Ռոհինգյա մուսուլմանների համար

Դեպի Բանգլադեշ Ռոհինգյա մուսուլման փախստականների հոսքը կանխարգելելու համար Բանգլադեշի ԱԳ փոխնախարարը պահանջել է անվտանգ գոտի ստեղծել Մյանմայի Ռախին նահանգում:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բանգլադեշի ԱԳ փոխնախարար Շահիդ Ալ-Հաղը Կարմիր Խաչի և մարդու իրավունքների պաշտպան այլ խմբերի միջոցով Մյանմայի կառավարությանն առաջարկել է այդ երկրի Ռախին նահանգում ստեղծել անվտանգ գոտի:

Հինգշաբթի օրը Բանգլադեշի ԱԳ նախարաը կանչել է այդ երկրում Մյանմայի դեսպանին և Ռոհիգնյա մուսումանների դեմ կիրառվող բռնությունների անհապաղ դադարեցման պահանջ է ներկայացրել:

Մյանմայի կառավրությունը հերքել է Մյանմայի բանակի կողմից մուսուլմաների նկատմամբ ոճրագործության մասին ՄԱԿ-ի և այլ անկախ աղբյուրների զեկույցները:

Հրապարակած զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է, որ ավելի քան 300 հազար Ռոհինգյա մուսուլմաններ անցած տարվա հոկտեմբերից առ այսօր հայտվել են անօթևանի կարգավիճակում և առնվազն 1000 մարդ զոհվել է:

Պիտակ