Սեպտեմբեր 12, 2017 20:42 Asia/Tehran
  • Մյանմայի մուսուլմաննեի սպանդի կուլիսներում Իսրայելն առաջին դերակատարն է

Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է.«Չնայած Մյանմային զենք վաճառելու հարցում առկա միջազգային շրջափակումներին, Իսրայելը մուսուլմանների սպանդի շարունակման նպատակով զենք ու զինամթերք է առաքում Մյանմայի բանակի համար»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ` «Հաարեց» օրաթերթը շեշտել է.«Մյանմայի բանակին տրամադրված իսրայելական փամփուշտները խոցում են այդ երկրի մուսուլման կանանց ու երեխաներին»:

Անդրադառնալով Բագլադեշի և Մյանմայի սահմանամերձ շրջանում 26 զոհվածների մարմինների հայտնաբերմանը, «Հաարեց» օրաթերթը հավաստել է.«Նրանք զոհվել են Մյանմայի բանակին տրամադրված իսրայելական զենքերից»:

Ըստ այդ հաղորդման` Մյանմայի բանակի կողմից մուսուլմաների նկատմամբ գործադրված բռնությունների հետևանքով, Ռախին նահանգի 600 հազար բնակիչներ հայտնվել են անօթևանի կարգավիճակում, սակայն այդ ամենը նույնիսկ չնչին փոփոխություն չի առաջացրել Իսրայելի քաղաքականություններում:

Պիտակ