Սեպտեմբեր 17, 2017 18:21 Asia/Tehran
  • Էրդողանը Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն կքննարկի Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նախատեսում է Իրաքյան Քուրդիստանի անկախության մասին հանրաքվեն քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հանդիպումը ծրագրվում է ՄԱԿԻ Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

«Հանրաքվեի հետ կապված իրավիճակը մեզ շատ է անհանգստացնում, Իրաքի քրդական վարչախմբի ղեկավարությունը չի հրաժարվում իր դիրքորոշումից: ԱՄՆ-ում ինձ համար Իրաքի վարչապետ ալ Աբադիի հետ հանդիպում է ծրագրված, մենք այստեղ ընդհանուր հայացքներ ունենք: Հատուկ կարևորություն եմ տալիս Թրամփի հետ հանդիպմանը, որի ժամանակ այս հարցը նույնպես բարձրացվելու է»,- հայտնել է Էրդողանը:

Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը անկախության մասին հանրաքվեի օրը նշանակել է սեպտեմբերի 25-ը:

operativ.am/

Պիտակ