Սեպտեմբեր 25, 2017 16:30 Asia/Tehran
  • Ռոհանին և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում ողջունելով Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Գործադրման փուլում գտնվող նախագծերի իրականացումը, առավել քան երբևէ կամրապնդի երկու երկրների հարաբերությունները»:

Երկուշաբթի օրը  Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ,անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի  նախագահների Թեհրանում կայանալիք հանդիպմանը , նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին և Թեհրանի առաջիկա գագաթաժողովի օրակարգում ներառվելու են երեք երկրներին հուզող հարցեր»:

Անդրադառնալով  Սիրիայի հարցում Իրանի ու Ռուսաստանի համատեղ դիրքորոշմանը, Ռոհանին հավելել է.«Ներկայումս աշխարհի հայացքն ուղղված է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով ընթացող բանակցություններին և Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի կառուցողական համագործակցությանը»:

Ընդգծելով տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չփոխվելու նշանակությունը, և անդրադառնալով Իրաքում ընթացող զարգացումներին, Իրանի նախագահն ասել է.«Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և  տարածաշրջանի անվտանգությունը մեծ ու կենսական նշանակություն ունեն Իրանի համար: Տարածաշրջանի երկրների համադրումն այս հարցում շատ ազդեցիկ է լինելու». ասել է նա:

Այդ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը  կրկին անգամ ընդգծել է Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Մոսկվայի վճառակամությունը: 

Բարձր գնահատելով Սիրիայի հարցով Աստանայում անցկացված բանակցություններում Թեհրանի կառուցողական դիրքորոշումը, Պուտինն ասել է.«Սիրիայի հարցով այս  երկու երկրի  և Թուրքիայի համագործակցությունը կշարունակվի մինչև Սիրիայում խաղաղության հասատատումը և ահաբեկիչների վերացումը»:

 

 

Պիտակ