Սեպտեմբեր 25, 2017 17:12 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն զգուշացրել է Մյանմայի մուսուլմանների ճամբարներում տիրող իրավիճակի կապակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Բանգլադեշի ճամբարներում խոլերայի տարածման և այդ ճամբարներում Ռոհինգայի 436 մուսուլմանների կյանքը վտանգվելու կապակցությամբ:

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ ԱՀԿ-ը հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է Բանգլադեշում Ռոհինգայի մուսուլման փոխստականների վիճակը: Պատճառը՝ տարբեր հիվանդությունների, հատկապես խոլերայի տարածումը, նաև մաքուր խմելու ջրի և առողջապահական հարմարությունների պակասը:

Հղում անելով Բանգլադեշի բժշկական աղբյուրներին, հաղորդագրությունում նշված է, որ վերջին ամսվա ընթացքում, շուրջ 4500 Ռոհինգայի փախստականներ փորհարինք են ստացել:

Օգոստոսի 25-ից Մյանմայի Ռախինի նահանգում այդ երկրի բանակային ուժերն անխնա կոտորում են Ռոհինգյա մուսուլմանների: Ավելի քան վեց հազար հոգի զոհվել են, ութ հազարը վիրավորվել:

Պիտակ