Հոկտեմբեր 03, 2017 07:34 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը ցավ է հայտնել Մյանմայի  ռոհինգյա մուսուլմանների վիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Մյանմայի Ռախին նահանգի ռոհինգյա մուսուլմանների կրած տառապանքներն աննկարագրելի են:

«Փրես Թի Վի»-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, երեք դիտորդների Մյանմայի Ռախին նահանգի Մաունգդաու և Ռաթդաունգ տարածքներ կատարած այցից հետո, ՄԱԿ-ն այդ երկրի կառավարությանը կոչ է արել վերջ տալ ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների շղթային:

Կազմակերպությունը Մյանմայի իշխանություններից պահանջել է առավել հնարավորություններ ստեղծել Ռախինի մուսուլմանների համար:

Միօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի դիտորդներին միացած ԵՄ-ի պատվիրակությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, հետաքննություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել:

ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ այցի ժամանակ հանդիպել են այրված ու բնակչությունից դատարկված գյուղերի:  «Բռնություններին վերջ պիտի տրվի». ասել են նրանք:

Ընդգծելով, որ Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմաններն ունեն հումանիտար օժանդակություններին  կարիք  ԵՄ ներկայացուցիչները  Միանմարի իշխանություններից պահանջել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլատրել այդ տարածքներ այցելել:

 

Պիտակ