Հոկտեմբեր 12, 2017 07:31 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը սարսափելի զեկույց է հրապարակել  մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի ոճրագործությունների կապակցությամբ

Ժնևում հաստատված ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գրասենյակը հաստատել է ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի ոճրագործությունները:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գրասենյակը չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է. «Մյանմայի անվտանգության ուժերը կես միլիոն մուսուլմանների վայրագ կերպով արտաքսելով Ռախին նահանգից և նրանց տները, բերքն ու գյուղերը հրդեհելովյ փորձում են կանխել մուսուլմանների վերադարձն այդ տարածք»:

Զեկույցում, որը մշակվել է հիմք ընդունելով անցած ամիս Մյանմայից Բանգլադեշ ժամանած 65 ռոհիգյա մուսուլմանների հետ հարցազրույցները, ասված է. «Ռոհինգյացիների դեմ Մյանմայի բանակի ռազմական գործողություններն սկսվեցին նախքան 2017 թվականի օգոստոսի 25-ին անվտանգության ուժերի դեմ հարձակումը, որը վերագրվում է ռոհինգյացիներին»:

«Հավաստի տեղեկությունների համաձայն, Մյանմայի անվտանգության ուժերը մտածված կերպով հրդեհել են Ռախին  նահանգում գտնվող մուսուլմանների գույքն ու ունեցվածքն, այդ թվում նրանց տներն ու գյուղերը»,-նշված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գրասենյակի զեկույցում:

Զեկույցում ասված է. «Մարդու իրավունքների գրասենյակի պաշտոնատարները ռոհինգյա գյուղացիների կողմը Միանմարի անվտանգության ուժերի աննպատակ հրաձգության, նրանց սպանելու և վիրավորելու և նրանց տներն այրելու վերաբերյալ փաստաթղթեր են ձեռք բերել»:

Հաղորդումն ավելացնում է, որ այս անձինք մոտ տարածությունից կամ փախուստի պահին հրաձգության թիրախ են դարձել, իսկ ականատեսների վկայությամբ, ռոհինգյա մուսուլմաններն, այդ թվում երեխաներ ու տարեցներ զոհվել են իրենց տների հրդեհման հետևանքով:

 

 

Պիտակ