Հոկտեմբեր 13, 2017 07:36 Asia/Tehran
  • UNESCO-ն արձագանքեց ի պաշտպանություն Իսրայելի ռեժիմի, այդ կազմակերպությունից ԱՄՆ-ի հրաժարմանը

ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ UNESCO-ի գլխավոր տնօրենը ցավ է հայտնել ի պաշտպանություն Իսրայելի սիոնիստական ռեժիմի, այդ կազմակերպությունից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ :

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հինգշաբթի օրն արձագանքելով  ԱՄՆ-ի որոշմանն, ընդգծել է. «UNESCO-ի առաքելությունը միջազգային խաղաղության ու անվտանգության կերտումը և թշնամության ու բռնարարքների կանխումն է և դա իրագործելի է մարդու իրավունքների ու մարդկային արժանապատվության պաշտպանությամբ»:

ԱՄՆ պետքարտուղարությունը հինգշաբթի օրը հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ երկիրը հեռանում է UNESCO-ից:

Թրամփի կառավարությունն այս որոշումն ընդունել է ի նշան բողոքի՝Իսրայելի ռեժիմի ու զավթված տարածքներում այդ ռեժիմի կողմից ավանաշինության դեմ ՄԱԿ-ի և UNESCO-ի կառույցի ընդունած վերջին բանաձևերի դեմ :

Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ ռեժիմի ԱԳ նախարարությանը հրահանգել է UNESCO-ից հեռանալու կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

UNESCO-ն քանի ամիս առաջ Իսրայելին Երուսաղեմը զավթած ուժ ճանաչեց և ընդգծեց, որ այդ ռեժիմը Երուսաղեմ քաղաքի կապակցությամբ սեփականության իրավունք չունի:

 

Պիտակ