Հոկտեմբեր 16, 2017 07:43 Asia/Tehran
  • Ռոհինգյա մուսուլման հազարավոր անխնամակալ երեխաներ՝ Բանգլադեշում

Բանգլադեշի իշխանությունները հայտարարել են, որ Մյանմայում բռնարարքների պատճառով այդ երկիր ապաստանած ավելի քան կես միլիոն ռոհինգյա մուսուլմանների մեջ են գտնվում 13751 անխնամակալ երեխաներ:

Բանգլադեշից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Բանգլադեշի հասարակական ծառայությունների վարչությունը կիրակի օրը հայտարարեց, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ այդ երկրի գաղթակայաններում բնակվող հազարավոր երեխաներ անտեղյակ են իրենց ծնողների ճակատագրից:

Բանգլադեշի հասարակական ծառայությունների վարչության պաշտոնատարների ընդգծմամբ՝ այդ երկրում ռոհինգյա անխնամակալ ու տարհանված երեխաների բնակեցման համար կենտրոն է ստեղծվելու:

Վերջին ամիսների ընթացքում Մայնմայի արևմտյան Ռախին մուսուլմանաբնակ տարածքում տեղի ունեցած բռնարարքների հետևանքով հազարավոր ռոգինգյա մուսուլմաններ Բանգլադեշ են փախել:

Մյանմայում բանակի և ծայրահեղական բուդիստների կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ ծավալուն բռնությունների հետևանքով, ինչը ՄԱԿ-ի կողմից էթնիկական զտում է բնութագրվել, առնվազն 6000 մարդ զոհվել, 8000 մարդ վիրավորվել, իսկ շուրջ 800 հազար ուրիշներ ապաստանել են Բանգլադեշում:

 

Պիտակ