Հոկտեմբեր 19, 2017 10:17 Asia/Tehran
  • ԿԺԴՀ¬ն «աներեւակայելի ու անսպասելի» հարվածով Է սպառնացել Է ԱՄՆ¬ին

Փենյանն «աներեւակայելի» հարվածով Է սպառնացել Վաշինգտոնին «ամենաչսպասված» պահին:

Այդ մասին հոկտեմբերի 19­-ին հայտարարել Է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով   ԿԺԴՀ-ի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՑՏԱԿ­-ի հայտարարությանը՝ կապված «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի գլխավորությամբ հարավկորեական ու ամերիկյան ռազմածովային ուժերի զորավարությունների հետ, որոնք ընթանում են Կորեական թերակղզու մերձակա ջրերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը: Հայտարարության մեջ նշվում Է, որ Միացյալ Նահանգները ԿԺԴՀ­-ի ափեր են հասցրել իրենց «գլխավոր թիրախները»: «ԱՄՆ­-ը հենց մեր քթի տակ Է բերել այն թիրախները, որոնք մենք գլխավորներն ենք համարում: ԱՄՆ-­ը պետք Է գիտենա, որ աներեւակայելի հարվածի կենթարկվի անսպասելի պահին»,­- ընդգծվում Է հայտարարության մեջ: Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը հարավկորեական մարտանավերի հետ վարժանքներ Է անցկացնում Կորեական թերակղզու մոտ: Զորավարժություններին մասնակցում են «Սթեթհեմ» եւ «Մուսթին» ամերիկյան Էսկադրային ականակիրները, ինչպես նաեւ երկու երկրների օդուժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

 

Պիտակ