Հոկտեմբեր 27, 2017 07:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը հաստատեց մարդու իրավունքների բնագավառում Իրանի ուշագրավ առաջընթացը

Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերն ուշագրավ համարեց մարդու իրավունքների բնագավառում Իրանի արձանագրած առաջընթացը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր Ասեմա Ջահանգիրն ընդգծել է, որ Իրանում մարդու իրավունքների բնագավառում առաջընթացը գոտեպնդիչ է:

«Նախագահական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժողովրդի բարձր տոկոսով մասնակցությունը, մարդու իրավունքների հարցով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի դրական հայտարարություններն ու քաղաքացիական իրավունքների բնագավառում նրա կողմից ներկայացված հռչակագիրն այս առաջընթացի ապացույցներից են»,-հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերը:

Զեկույցը հրապարակվել է այն պայմաններում, երբ ՄԱԿ-ն ու այդ կազմակերպության մարդու իրավունքների զեկուցաբերներն ԱՄՆ-ի խափանիչ քայլերի ազդեցությամբ, անիրական զեկույցներ էին ներկայացնում Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին:

ԻԻՀ դատական իշխանության պաշտոնատարները  դատական կառույցի անկախությունը և օրենքի բծախնդրորեն գործադրվելը մուսուլման և այլ կրոնների հետևորդ իրանցի քաղաքացիների իրավունքները երաշխավորող ազդեցիկ գործոններից են համարել:

 

Պիտակ