Հոկտեմբեր 29, 2017 12:39 Asia/Tehran
  • Եվրոպան եւ ՆԱՏՕ-ի երկրները գտնվում են Հյուսիսային Կորեայի հրթիռների հասանելիության սահմաններում. Ստոլտենբերգ

Եվրոպական երկրները եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները գտնվում են Հյուսիսային Կորեայի հրթիռների հասանելիության սահմաններում, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավորություններ ունի եւ վճռական է սադրիչ գործողությունների դեպքում հակահարված հասցնելու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս մասին ասել է «Իոմիուրի» պաբերականի հետ զրույցում: 

«Մենք ընդունում ենք, որ Եվրոպան եւս գտնվում է հրթիռների (Հյուսիսային Կորեայի – խմբ.) հասանելիության սահմաններում: ՆԱՏՕ-ի երկրները նույնպես սպառնալիքի ներքո են… ՆԱՏՕ-ն հակահարված հասցնելու հնարավորություններ եւ վճռականություն ունի»,- ասել է Ստոլտենբերգը:

Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեծացնել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը՝ բանակցություններ վարելու նպատակով: «Անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը մեծացնել՝ նրան բանակցոթյունների սեղանի շուրջ նստեցնելու համար: Մենք վճռականորեն աջակցում ենք տնտեսական պատժամիջոցներին»,- նշել է Ստոլտենբերգը:

News.am

 

 

Պիտակ