Հոկտեմբեր 29, 2017 12:45 Asia/Tehran
  • Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 23 մարդու

Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 23 մարդու, 30-ից ավելին վնասվածքներ է ստացել, հայտնում է AP-ն:

Նախօրեին Մոգադիշոյում մահապարտ ահաբեկիչը բեռնատարով ինքնապայթեցում է կատարել հայտնի հյուրանոցի մոտ: Մի քանի գրոհայիններ հարձակվել են հյուրանոցի վրա՝ փոխհրաձգություն սկսելով անվտանգության ուժերի հետ: Դրանից զատ, եւս մեկ ահաբեկիչ պայթեցրել է մահապարտի գոտի:

Անվտանգության ուժերին հաջողվել է հյուրանոցից 30 մարդու տարհանել, որոնց թվում է եղել տեղական նախարար: Փոխհրաձգությունը շարունակվել է կիրակի լույս գիշեր: 5 հարձակվողներից 3-ը սպանվել են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Աշ Շաբաբը:

News.am

 

 

Պիտակ