Հոկտեմբեր 30, 2017 16:55 Asia/Tehran
  • Պապը փորձում է միջնորդել ԱՄՆ-ի ու Հյուսիսային կորեայի միջև

Իտալական մի օրաթերթ տեղեկացրել է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև միջնորդության նպատակով համաշխարհային նստաշրջան գումարելու աշխարհի կաթոլիկների առաջնորդի մտադրության մասին:

Իտալական «Լա Ռեպուբլիքա» օրաթերթը երկուշաբթի օրը գրել է. «Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, նոյեմբերի 10-ին և 11-ին  Հռոմում համաշխարհային նստաշրջան է կազմակերպելու , որի նպատակն է միջնորդություն կատարել ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև և կանխել Կորեական թերակղզում հավանական պատերազմը»:

«Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը սրվում է, Ֆրանցիսկոս Պապը խորհում է համաշխարհային պատերազմի հավանական վտանգը կանխելու մասին և դա իրականացվելու է նրա ցանկությամբ, Հռոմում գումարվելիք ապազինման նստաշրջանի ընթացքում ելույթով»,-գրել է իտալական օրաթերթը:

Պապն այն պայմաններում է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև միջնորդության փորձ կատարում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ասիական մի քանի երկրներ ուղևորվել, ինչը վկայում է լարվածության սրման հնարավորության մասին:

Պիտակ