Նոյեմբեր 04, 2017 07:41 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը ստանձնեց Նյու Յորքում ահաբեկչական վերջին հարձակման պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա վերցրեց ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բեռնատա«ի միջոցով իրականացված հարձակման պատասխանատվությունը:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտարարեց, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը թանկ է վճարելու այդ երկրի դեմ ցանկացած հարձակման դիմաց:

Սեյֆոլլահ Հաբիբոլլահ Վիչ Սայպովը երեքշաբթի գիշեր բեռնատարով վրաերթի ենթարկեց մի քանի անցորդների ու հեծանվորդների: Ոստիկանության ուժերին հաջողվեց վիրավորել հանցագործին, ինչից հետո նա կալանվեց:

Ամերիկացի պաշտոնյաներն այս դեպքն ահաբեկչական հարձակում են բնութագրել:

Սայպովը ԱՄՆ էր մուտք գործել 2010 թվականին՝ գրին քարթի խաշարկությունում շահելու շնորհիվ: 

Արևմտյան երկրներում ու ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների ընդլայնվելը մտահոգություն է պատճառել այդ երկրի իշխանություններին և դա ի տես այն բանի, որ արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ն Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի հանդեպ համակողմանի հովանավորություն ցուցաբերելով սատարել են այդ չար երևույթի տարածմանը:

 

Պիտակ