Նոյեմբեր 05, 2017 12:38 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան կարող է հրթիռային արձակմամբ «ողջունել» Թրամփին Ասիայում շրջագայության ընթացքում. ԶԼՄ-ներ

Սպիտակ տան և ասիական պետությունների (որտեղ պետք է այցելի Դոնալդ Թրամփը) պաշտոնատար անձիք մտավախություն ունեն Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սադրանքերի հետ կապված։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Ինչպես նշում է պարբերականը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող է բալիստիկ հրթիռի արձակում կամ միջուկային փորձարկում իրականացնել Ասիայի երկրներում Թրամփի 13-օրյա ուղևորության ժամանակ։

«Ռենհապ» գործակալությունը նաև հայտնում է այն մասին, որ հարավկորեական հետախուզությունը ակտիվություն է նկատում Հյուսիսային Կորեայի հրթիռային օբյեկտներում, ինչը վկայում է առաջիկայում հնարավոր փորձարկման մասին։

Նոյեմբերի 4-ին Թրամփը խոստացել էր մոտ ժամանակներս որոշել՝ ներառե՞լ Հյուսիսային Կորեային ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակում թե՞ ոչ։

1in.am

Պիտակ