Նոյեմբեր 09, 2017 13:42 Asia/Tehran
  • Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան նոր հակահրթիռային համակարգի համատեղ մշակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան հակահրթիռային համակարգերի համատեղ մշակման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել. երեք երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում արդեն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիրը:

Ինչպես գրում է բրիտանական Reuters գործակալությունը, որպես ընդհանուր նախագծի առաջին քայլ նախատեսվում է EUROSAM ֆրանս-իտալական կոնսորցիումի և թուրքական ռազմաարդյունաբերական ընկերությունների կողմից անցկացնել ընդհանուր հետազոտություն, որը որպես հիմք կընդունի SAMP-T հակահրթիռային համակարգերը:

Բացի այդ՝ Թուրքիան նոր պայմանավորվածություն է ձեռք բերել նաև Իսպանիայի հետ, ըստ որի երկու երկրներն առաջիկայում կաշխատեն պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Ռուսաստանի հետ գործարք է կնքել ռուսական C-400 հակահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ: Պայմանագիրը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար:

ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կնքված գործարքը Թուրքիան իրենց հետ չէր համաձայնեցրել:

Tert.am

 

 

Պիտակ