Նոյեմբեր 15, 2017 12:15 Asia/Tehran
  • ԱՄՆ սենատում քննարկվում է ատոմային հարձակման հրաման արձակելու Թրամփի լիազորության հարցը

Վերջին շաբաթներին լարվել են ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունները: Ոմանք նույնիսկ մտահոգություն են հատնել պատերազմ սկսվելու կապակցությամբ: ԱՄՆ Սենատում երեքշաբթի օրը լսումներ են անցկացվել ատոմային զենքերի կիրառման համար ԱՄՆ նախագահի լիազորությունների վերաբերյալ:

Սենատոր Քրիս Մորֆին ասել է .«Մենք վախենում ենք, որ ԱՄՆ նախագահի կողմից ատոմային հարձակման հրամանի արձակումը լինի անխոհեմ որոշում»:

Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Բոբ Քորգերը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից ատոմային հարձակման հրաման արձակվելու կապակցությամբ: Նա զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմ Թրամփի հայտարարությունները կարող են Ամերիկային ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմամոլական կողմնորոշումների հետևանքով, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը սրվել է:

Թրամփը բազմիցս Փխենյանին սպառնացել է, որ սեղանի վրա են բոլոր, այդ թվում ռազմական տարբերակները:

Պիտակ