Նոյեմբեր 18, 2017 07:38 Asia/Tehran
  • Մակրոնը հայտարարել է, որ Միջին Արևելքում Փարիզի դիրքորոշումները հավասարակշռված են

Ֆրանսիայի նախագահը Միջին Արևելքի տարածաշրջանի զարգացումների հանդեպ այդ երկրի դիրքորոշումները հավասարակշռված բնութագրեց:

Համաձայն «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը հավասարակշռված բնութագրելով Միջին Արևելքի զարգացումների կապակցությամբ այդ երկրի դիրքորոշումները հայտարարել է, որ այդ հարցում Թեհրանի ընկալումը սխալ է եղել:

ԵՄ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շվեդիայի Գութենբերգ մեկնած Մակրոնը Թեհրանից պահանջել է թափանցիկություն մտցնել իր հրթիռային ծրագրերում:

Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է մեղմի տարածաշրջանում իր հարձակողական քաղաքականությունը:

Մակրոնն այն պայմաններում է նման հայտարարություններ արել, երբ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ օրն արձագանքելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի Արաբիայում կատարած հայտարարություններին, ասել է. «Ցավոք սրտի Ֆրանսիան միակողմանի ու կողմնակալ  մոտեցում ունի Միջին Արևելքում ճգնաժամերի ու հումանիտար աղետի հանդեպ և նման մոտեցումը կամա թե ակամա խթանում է տարածաշրջանում ճգնաժամերի բորբոքմանը»:

 

Պիտակ