Նոյեմբեր 29, 2017 07:32 Asia/Tehran
  • Արձագանքներ Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկման կապակցությամբ

Հյուսիսային կորեան չորեքշաբթի վաղ առավոտյան բալիստիկ նոր հրթիռ է փորձարկել: Հրթիռն ընկել է Ճապոնական ծովի տնտեսական գոտում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Հյուսիսային կորեայի հրթիռային նոր փորձարկմանը հայտարարել է. «Փխենյանի այս քայլը պատճառ կդառնա, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը չփոխվի»:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն մտահոգություն հայտնելով Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն իր երկրի ջրային տարածքում վայր ընկելու կապակցությամբ, Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկման կապակցությամբ տեղեկություններ հավաքագրելու համար Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումն ԱԽ-ի բանաձևերի ոտնահարում համարելով, այդ երկրին կոչ են արել երկխոսության նստել միջազգային հանրության հետ:

ՄԱԿ-ը չորեքշաբթի օրը վաղ առավոտյան հայտարարեց, որ այդ կազմակերպության ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը քննարկելու նպատակով, չորեքշաբթի երեկոյան արտահերթ նիստ կգումարի:

Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները, որոնք Կորեական թերակղզում լարվածության սրման հարցում մեծ դերակատարություն ունեն,   պահանջում են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների դադարեցումը, մինչդեռ Փխենյանը բազմիցս  ընդգծել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն Հյուսիսային Կորեայի դեմ իրենց սպառնալիքներն, այդ երկիրը նույնպես շարունակելու է ընդլայնել իր ռազմական հզորությունն ու նախահարձակ լինելու կարողությունը:

 

Պիտակ