Նոյեմբեր 30, 2017 10:16 Asia/Tehran
  •  Հյուսիսային Կորեայի կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունների  պարտությունը

Չինաստանի օրաթերթերից մեկը պարտված է համարել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունները:

Հինգշաբթի օրը Չինաստանի Global Times օրաթերթը գրել է.«Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքայյին հեռահար հրթիռի արձակումը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեայի խնդրի կարգավորման հարցով ԱՄՆ-ի որդեգրած քաղքականությունները պարտվել են, իրավիճակն ավեի վատ է քան նախորդ տարիներին ու լարվածությունները ավելի են սրվում»:

Օրաթերթը գրել է.«ԱՄՆ-ի պետայրրերի որդեգրած քաղաքականությունները ոչ միայն ապարդյուն են եղել, այլև մեծ ժամանակ է ծախսվել այդ պարտված քայլերի համար»:

«ԱՄՆ-ն խոստովանում է, որ անցյալ օրը Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը, ավելի հեռահար է եղել քան նրանց կողմից արձակված նախորդ հրթիռները»,-գրել է Չինաստանի Global Times-ը:

Վերջին ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփի ռազմատենչական մոտեցումների հետևանքով, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածություններն ավելի են սրվել:

Վաշինգտոնը, որ մեծ դեր է ունեցել Կորեական թերակղզում լարվածությունների սրման մեջ, Հյուսիսային Կորեային մշտապես կոչ է անում դադարեցնել ռազմական ու միջուկային փորձարկումները:

Պիտակ