Դեկտեմբեր 01, 2017 07:45 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ձախողեց Հյուսիսային Կորեայի դեմ միաձայնության առաջացման հարցում

Ֆրանսիական լրատվամիջոցի հաղորդման համաձայն՝ ԱԽ-ում Հյուսիսային Կորեայի դեմ միաձայնություն ստեղծելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը ձախողել են:

«Ֆրանս Պրես»-ը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրից հաղորդել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին հինգշաբթի օրը  գումարված ԱԽ-ի նիստում մյուս երկրներին կոչ է արել խզել Փխենյանի հետ  բոլոր հարաբերությունները, ինչը մերժվել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից:

«Պեկինը նաև հրաժարվել է Հյուսիսային Կորեային նավթային շրջափակման ենթարկելու շուրջ քննարկմանը մասնակցելուց»,-հավելել է «Ֆրանս Պրես»-ը:

Համաձայն այս հաղորդման, Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկման քննարկման նպատակով գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստն ավարտվել է առանց որոշակի արդյունքի հանգելու:

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը հայտարարեց, որ հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ մի հրթիռ, որը կարող է հարվածել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գտնվող թիրախները:

 

Պիտակ