Դեկտեմբեր 02, 2017 07:37 Asia/Tehran
  • Պապն ի վերջո պաշտոնապես ճանաչեց ռոհինգյա մուսուլմանների գոյությունը

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը, ով ավելի վաղ ռոհինգյա մուսուլմաններին դիմում էր «մի քանի հարյուր հազար հոգանոց խումբ» արտահայտությամբ, ի վերջո պաշտոնապես ճանաչեց նրանց գոյությունը:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն ուրբաթ օրը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հանդիպելով Մյանմայի բանակի ու անվտանգության ուժերի բրնարարքների պատճառով Բանգլադեշում ապաստանած ռոհինգիացի մուսուլմաններին, ի վերջո  օգտագործեց «ռոհինգյա մուսուլմաններ» արտահայտությունը:

Ավելի վաղ նա հրաժարվում էր նման արտահայտություն կատարելուց և ռոհինգյա մուսուլմաններին դիմում էր «Ռախին նահանգի տարհանվածներ» և կամ «620 հազար հոգանոց» խումբ արտահայտությամբ:

Դա ի տես այն բանի, որ Բանգլադեշի իշխանությունները դեռ հրաժարվում են ազգային այդ փոքրամասնության մասին խոսելիս «ռոհինգիացի» արտահայտությունն օգտագործելուց ու նրանց «Մյանմայից եկած տարհանված ժողովուրդ» են անվանում:

Ասվում է, որ ավելի քան 600 հազար ռոհինգյա մուսուլմաններ Մյանմայի բանակի և ծայրահեղական բուդիստների խմբերի  հարձակումների պատճառով օգոստոսից 25-ից հետո պարտավորվել են լքել Ռախին նահանգում գտնվող իրենց տներն ու փախել են դեպի Բանգլադեշի սահմանները:

 

Պիտակ