Դեկտեմբեր 11, 2017 07:44 Asia/Tehran
  • Գութերեշը մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մարդու իրավունքների համաշխարհային օրբա՝ դեկտեմբերի 10-ի կապակցությամբ հղած ուղերձում, աշխարհի ժողովուրդներին ու ղեկավարներին կոչ է արել լիարժեքորեն պաշտպանել մարդու իրավունքները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշն այս ուղերձում հայտարարել է. «Մարդու իրավունքների օրն այս տարվա մեծարումը զուգադիպել է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի վավերացման 70-ամյակի մեկամյա տոնակատարությունների մեկնարկին, որի համաձայն՝ յուրաաանչհուր պետություն պարտավոր է իր ժողովրդի համար ապահովել մարդկային անհերքելի բոլոր իրավունքներն ու ազատությունները»:

 «1948 թվականին Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի վավերացումից ի վեր, խաղաղության ու զարգացման կողքին մարդու իրավունքները ՄԱԿ-ի երեք գլխավոր հիմնասյուներից է եղել, սակայն մարդու իրավունքների ոտնահարմանը վերջ չի տրվել»,-հայտարարել է Գութերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ուղերձում հավելել է. «Այսօր աշխարհը մարդու իրավունքների հանդեպ թշնամության և ատելության, վայրագության ու այլ հանցագործությունների խստացման ականատեսն է»:

Գուշթերեշն աշխարհի ժողովուրդներին ու առաջնորդներին կոչ է արել մարդու իրավունքների ընդորում քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

 

Պիտակ