Դեկտեմբեր 13, 2017 11:23 Asia/Tehran
  • Վիեննայում կայանալու է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը

Դեկտեմբերի 13-ին Վիեննայում Իրան-5+1 ներկայացուցիչների ու պատվիրակությունների մասնակցությամբ կայանալու է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը:

Նիստը նախագահելու են ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդտը: Ներկա են լինելու նաև Վեցյակի խմբի անդամ երկրների  փոխնախարարները և քաղաքական հարցերով տնօրենները:

Աբբաս Էրաղչին նիստի առանցքները միջուկային հարցերի և Իրանի հանձնառությունների քննարկումն է հայտարարել: Քննարկվելու են նաև կողմերի միջև համագործակցության և առկա պատժամիջոցների վերացման ու խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հերթական նիստը կատարվում է երեք ամիսը մեկ ՝ Իրանի և 5+1 անդամ երկրների ԱԳ նախարարների տեղակալների մակարդակում: Միջուկային ու շրջափակումների հետ կապված հանդիպումներն իրականացվում են փորձագիտական մակարդակում:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը գումարվել էր 2017 թվականի սեպտեմբերի 19-ին ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի նստավայրում:

Պիտակ