Դեկտեմբեր 15, 2017 12:46 Asia/Tehran
  • Հակադարձելով ԱՄՆ-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մեծ թափով շարունակելու է ատոմային զենքի ու հրթիռի արտադրումը

Փխենյանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը շարունակվելով, ուրբաթ առավոտյան Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մեծ թափով շարունակելու է ատոմային զենքի ու հրթիռի արտադրությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ոլորտների մասնագետները հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ այդ զենքերով մեծանալու է իրենց երկրի կանխարգելիչ կարողությունը:

Հյուսիսային Կորեայի ռաջնորդ՝ Կիմ Չեն Ընը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Փխենյանը մեծ թափով շարունակելու է աշխարհի ռազմական ու միջուկային գերուժ դառնալու ընթացքը: Անցած ամիս Հյուսիսային Կորեան փորձարկել է իր ամենահզոր միջմայրցամաքային հրթիռներից մեկը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմամոլական մոտեցմամբ, Կորեական թերակղզում առավել քան երբևէ սրվել է լարվածությունը: Թրամփը բազմիցս Հյուսիսային Կորեային ռազմական հարձակմամբ է սպառնացել:

Պիտակ