Դեկտեմբեր 22, 2017 10:56 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդ. ԱՄՆ-ի դիմաց ատոմային կարողության ընդլայնումն անխուսափելի է

«ԱՄՆ-ի սպառնալիքների դիմաց ատոմային կարողության ընդլայնումն անխուսափելի է»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ուրբաթ օրն այդ երկրի ղեկավարող կուսակցության բարձրաստիճան պաշտոնատարների հավաքում ընդգծել է. «Մենք այսօր տիրացել ենք միջուկային սպառազինության այնպիսի հզորության, որ կարող ենք մեր ատոմային հզորությունը թելադրել ԱՄՆ-ին»:

«Այլևս որևէ մեկը չի կարող անտեսել այն իրականությունը, որ մենք կարող ենք ատոմային տեսակետից դիմակայել ԱՄՆ-ին ու ռազմավարական տեսակետից տիրացել ենք նման հզորության: Դա անհերքելի փաստ է»,-նշել է Կիմ Ջունգ Ունը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հավելել է. «Մենք մեծ թափով ու հզորությամբ ընդլայնում ենք ատոմային սպառազինությունը և այդ տեսակետից միջազգային ասպարեզում ազդեցիկ ուժի ենք վերածվել»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր՝ ուրբաթ, քննարկելու է Հյուսիսային Կորեա նավթի արտահանումը սահմանափակող բանաձևը:

Պիտակ