Դեկտեմբեր 23, 2017 16:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը փորձում է խախտել Ղոդսի վերաբերյալ միջազգային օրենքները

Բրիտանիայի մարդու իսլամական իրավունքների հանձնաժողովի նախագահն ասել է .«ԱՄՆ-ն աշխարհից պահանջում է խախտել Ղոդսի վերաբերյալ միջազգային օրենքները»:

ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Մասուդ Շաջարեն ավելացրել է.«Ղոդսի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը խոստովանում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարված լինելը և դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը բռնի ուժով աշխարհից պահանջում է խախտել Ղոդսի մասին միջազգային օրենքները»:

«Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքններին ու սիոնիստական լոբբիի ճնշումներին, ՄԱԿ-ի որոշումը վկայում է այն մասին, որ անօրինական է Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի քայլը». հավաստել է Մասուդ Շաջարեն:

Նրա խոսքերով՝ արևմուտքում հարցումները պարզել են, որ Սիոնիստական ռեժիմը համարվում է աշխարհի ամենամեծ սպառնալիքը, և միջազգային հանրությունը ևս համոզվել է, որ Իսրայելի քաղաքականությունները դրված են Պաղեստինի տարածքների բռնազավթման հիմքերի վրա:

Պիտակ