Հունվար 01, 2018 10:44 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդ.«ԱՄՆ-ի ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության թիրախում»

Երկուշաբթի օրը, հեռուստատեսային ամանորյա ելույթում, նշելով, որ ԱՄՆ-ի ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության թիրախում , Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը երբեք չի կարող Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսել:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային հարձակման կոճակը սեղանի վրա է :

Նա նշել է, որ Փխենյանը միջուկային մարտագլխիկների և բալիստիկ հրթիռների մեծածավալ արտադրության է ձգտում:

Կիմ Չեն Ընը կարևորել է Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունների ընդլայնումը, ասելով, որ բանակցությունների ուղին բաց է:

Փխենյանի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով Հյուսիսային Կորեան միջուկային սպառազինության կարիք ունի:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմամոլական քաղաքականության պատճառով, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունն առավել քան երբևէ սրվել է: Թրամփը բազմիցս Հյուսիսային Կորեային ռազմական հարձակմամբ է սպառնացել:

 

Պիտակ