Հունվար 09, 2018 10:50 Asia/Tehran
  • Եվրամիությունը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

Բանակցության համար Հյուսիսային Կորեայի ձեռնարկած քայլի հետ միաժամանակ, Եվրամիությունը հաղորդագրություն տարածելով, Հյուսիսային Կորեայի 16 քաղաքացիների և ևս մի կառույցի անունը ներառել է այդ միության սև ցուցակում:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով, Եվրամիությունը հայտարարել է, որ առգրավելու է այդ 16 անձանց և Հյուսիսային Կորեայի ԶՈւ նախարարության պատկանող գույքը և սահմանափակումներ են լինելու նրանց ուղևորությունների համար:

2017թ. դեկտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ը նոր բանաձև է վավերացրել ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման:

Այս բոլորն այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեայի ցանկությամբ, երկու տարի անց, այսօր երկու Կորեաների պաշտոնատարները բանակցել են Փանմունջում սահմանային գյուղի «Խաղաղության տնակում»:

 

Պիտակ