Հունվար 14, 2018 07:43 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակման ահազանգը սարսափեցրել է ԱՄՆ-ի Հավայի նահանգի բնակիչներին

Հավայի նահանգի ճգնաժամի կառավարման վարչությունը շաբաթ օրն ԱՄՆ-ի տարածքի դեմ հրթիռային հարձակման կեղծ ահազանգ է հնչեցրել, որը մեծ արագությամբ սարսափի ալիք է տարածել Հավայի նահանգում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, բջջային հեռախոսներից ու ռադիո-հեռուստատեսային կայաններից հղված ազդարարությունը քաղաքացիներին կոչ է արել անմիջապես ապաստարան մեկնել: Ահազանգում ընդգծվել է, որ դա որևէ առնչություն ունի սովորական վարժանքների հետ:

Րոպեներ անց Հավայիի ճգնաժամի կառավարման վարչությունը հերքել է ահազանգը:

Հավայիի նահանգապետ Դեյվիդ Իգեն հայտարարել է, որ Հավայիի ճգնաժամի կառավարման վարչության աշխատողներից մեկը հերթափոխի ժամանակ սխալմամբ սեղմել է ահազանգի կոճակը:

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածության սրումը պատճառ է դարձել, որ երկու երկրները մասնավորապես հրթիռային հարձակման ենթակա տարածքներում պատրաստ դրության մեջ լինեն:

 

Պիտակ