Հունվար 16, 2018 18:46 Asia/Tehran
  • Բրիտանիայում պահանջել են չեղարկել  Սաուդյան Արաբիայի գահաժառանգի  այդ երկիր կատարելիք այցը

Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները պահանջել են չեղարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի այդ երկիր կատարելիք այցը:

Մի նամակ հղելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, և անդրադառնալով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի՝ իր ընդդիմադիրների նկատմամբ գործած  բազում ոճիրներին, այդ թվում   նրանց խոշտանգմանն ու մահապատժի ենթարկմանը, այդ երկրի մարդու իրավունքների կառույցներն ընդգծել են ,որ պետք է չեղարկել նրա այցը Բրիտանիա:

Նամակում ասվել է.«Մոհամմեդ Բեն Սալմանը Եմենում ևս ռազմական ոճիրներ է գործում»:

Թերեզա Մեյը տեղեկացրել է մոտ ապագայում Մոհամմեդ Բեն Սալմանի Բրիտանիա կատարելիք այցի մասին:

Թեև Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները բողոքում են Արաբիայի հետ այդ երկրի  հարաբերությունների դեմ, Լոնդոնը շարունակում է զենք առաքել Արաբիա և ոչ մի ուշադրություն չի դարձնում այդ բողոքներին:

Դատապարտելով Եմենում Արաբիայի պատերազմական ոճրագործությունները, Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները պահանջել են դադարեցնել այդ երկրից դեպի Ռիադ իրականացվող  զենքի արտահանումները:

Պիտակ