Փետրվար 21, 2018 12:10 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ը մերժել է Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինի առաջարկը

ԱՄՆ-ը դեմ Է արտահայտվել Մերձավոր Արեւելքին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի առաջարկությանը: Այդ մասին հայտնել Է Jerusalem Post իսրայելական թերթը:

ԱՄՆ-ի կողմից մշակվող մերձավորարեւելյան կարգավորման պլանի շուրջ կայացած դռնփակ կոնսուլտացիաների ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչները՝ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջերադ Քուշները, միջազգային պայմանագրերում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը եւ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ի պատասխան դիվանագետների հարցերի, հայտնել են, որ նման խորհրդաժողովի նախապատարստումը առնվազն մեկ տարի կպահանջի: Մինչդեռ կարգավորման ամերիկյան պլանը կարող Է իրականացվել կարճ ժամանակում, գրում Է հրատարակությունը ՝հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրների:

Հաղորդագրության մեջ չկան պլանի կոնկրետ մանրամասներ, միայն նշվում Է, թե ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «երկու կողմին Էլ դուր կգան դրա մի քանի պահեր, իսկ մի քանիսը դուր չեն գա»:

Աբասը, փետրվարի 20-ին ելութ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել Է գումարել միջազգային խորհրդաժողով, որի արդյունքներով հատուկ մեխանիզմ կստեղծվի պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման համար:

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Աբասին մեղադրել Է «խաղաղությունից փախչելու» եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1in.am

 

Պիտակ