Փետրվար 26, 2018 07:16 Asia/Tehran
  • Էրդողանը Չեխիայից պահանջել է  արտահանձնել «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության (PYD) նախկին առաջնորդին

Թուրքիայի նախագահը Չեխական Հանրապետությունից պահանջել է Թուրքիա արտահանձնել «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության (PYD) նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Շանլի Ուրֆայում գումարված Արդարություն և զարգացում կուսակցության նահանգային 6-րդ համաժողովում հայտարարել է. ««Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության (PYD) նախկին առաջնորդը ձերբակալվել է Պրահայում և Անկարան ակնկալում է, որ Չեխական Հանրապետությունը նրան Թուրքիա արտահանձնի»:

Թուրքիայի մամուլը երեկ հայտարարեց, որ Չեխական Հանրապետության մայրաքաղաքում ձերբակալվել է «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության (PYD) նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմը, որի անունը գտնվում է միջազգային ոստիկանության կարմիր ցուցակում և Թուրքիան նրա դեմ հետախուզում էր հայտարարել:

Չեխական կողմը նշել է, որ կալանքի մասին որոշում կկայացնի  դատարանը, որի մասին թուրքական կողմը տեղյակ կպահվի :

Անկարայի քրեական գերագույն դատարանը «Թուրքիայի պետականության ու միատարրությանը սպառնալու», «Կանխամտածված սպանության» և «Հանրային գույքի ոչնչացման» մասին հոդվածներով 2016 թվականին հետախուզում հայտարարեց «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության (PYD) նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմի դեմ:

 

Պիտակ