Եվրոպացի և արաբ նախարարներն ընդգծել են Ղոդսի վերաբերյալ Թրամփի որոշման վտանգավոր հետևանքները
(last modified Tue, 27 Feb 2018 14:26:33 GMT )
Փետրվար 27, 2018 17:56 Asia/Tehran
  • Եվրոպացի և արաբ նախարարներն ընդգծել  են Ղոդսի վերաբերյալ Թրամփի որոշման  վտանգավոր  հետևանքները

Բրյուսելում արաբ նախարարների պատվիրակությունն ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխվելու հարցով հանդիպել է եվրոպացի նախարարների հետ:

Ինչպես տեղեկացնում է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը, արաբական պատվիրակությունը ներկայացնում են Արաբական Պետությունների Լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլղեյզը և Հորդանանի, Պաղեստինի, Արաբիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի ու Էմիրությունների ԱԳ նախարարները: Նրանք երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպել են իրենց եվրոպացի գործընկերների և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպման թեման եղել է Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս կայացրած որոշումը:

Արաբ և եվրոպացի նախարարներն այդ նիստում վտանգավոր են բնութագրել Ղոդսի վերաբերյալ Թրամփի ընդունած որոշումների հետևանքները:

Արաբական երկրների ԱԳ նախարարների պատվիրակությունը Եվրոպական երկրներին կոչ է արել ճնշում բանեցնել ԱՄՆ-ի կառավարության վրա որպեսզի առաջիկայում իր ներկայացնելիք փոխզիջման  նախագիծը լինի միջազգային բանաձևերի ու փոխզիջման վերաբերյալ համաձայնության սկզբունքների շրջանակում: 

Պիտակ