Փետրվար 28, 2018 17:57 Asia/Tehran
  • Լավրով .«Ոմանք չարաշահում են մարդու իրավունքների հարցը»

«Որոշ ուժեր հատուկ շահեր հետապնդելու նպատակով և մյուս երկրներին ճնշելու միջոցով, չարաշահում են մարդու իրավունքների հարցը». ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ալ-Մասիրա» հեռուստաընկերությունը հաղորդել է. «Չորեքշաբթի օրը, Ժնևում կայացած մարդու իրավունքների խորհրդի գագաթնաժողովում, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Սիրիայի բանակին, քանի դեռ այդ երկրում ահաբեկիչների սպառնալիքն ամբողջությամբ չի վերացել»:

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է .«Ահաբեկիչներին լավ և վատ խմբերի բաժանելն ընդունելի չէ և Ռուսաստանը պայքարելու է այդ երկակի քաղաքականության դեմ»:

«Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը Ղութային օգնություններ հասցնելու համար ապահով անցուղի են ստեղծել , սակայն զինյալ խմբերը շարունակում են հարձակվել այդ շրջանի վրա».ասել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքերով, խոսքի ազատության պատճառաբանությամբ մարդու իրավունքների խորհրդի որոշ անդամներ չեն պատրաստվում դատապարտել միջազգային ահաբեկչությունը:

Պիտակ