Մարտ 07, 2018 18:28 Asia/Tehran
  • Ռուսաստանն անօրինական է համարել Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Փխենյանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներն անօրինական են»: Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը նշել է.«Կորեական թերակղզու իրավիճակի հետ կապված նոր պատժամիջոցների կիրառումը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում չէ, Ռուսաստանի տեսակետից անօրինական է»:

Ողջունելով երկու Կորեաների միջև բանակցությունների դրական գործընթացը, Զախարովան լավատեսություն է հայտնել Փխենյանում Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կապակցությամբ: 

Զախարովան հույս է հայտնել, որ երկու կորեաների միջև ձեռք բերված համաձայնությունը կնպաստի Կորեական թերակղզում տիրող լարվածության թուլացմանը, ինչը կօգնի հատկապես Կորեայի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցության մեկնարկին և հյուսիս-արևելյան Ասիայում կայուն անվտանգության մեխանիզմների ստեղծմանը: 

Պիտակ