Մարտ 12, 2018 07:30 Asia/Tehran
  • Թրամփի կողմից Հյուսիսային Կորեայի բանակցության առաջարկի  ընդունումը մտահոգություն է առաջացրել

ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Հյուսիսային Կորեայի հետ բանակցության առաջարկի շտապ ընդունումը մտահոգություն է պատճառել ամերիկացի պաշտոնատարներին ու փորձագետներին:

Ամերիկյան «Նյու Յորքեր» պարբերականի կայքե գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջուն Ունի հավանական հանդիպումը, հանդիման առաջարկը Սպիտակ տան կողմից շտապ ընդունվելու և ապագայում բանակցությունների ձախողման վտանգների պատճառով, որոշ մտահոգություններ է առաջացրել:

Դիվանագետներից շատերի համոզմամբ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու Թրամփի որոշումը շտապողական է եղել, քանի որ նա հապճեպ անդրադարձ է ունեցել հարցին:

Դիվանագետները ապշած են նրանից, որ ԱՄՆ նախագահը նախքան ավելի ցածր մակարդակում նախապատրաստական անհրաժեշտ նիստեր ունենալը, համաձայնել է  հանդիպել Կիմ Չեն Ինին:

 

Պիտակ