Ապրիլ 01, 2018 18:55 Asia/Tehran
  • Ֆրանցիսկոս պապի տոնական ուղերձը

Հռոմի պապը իր տոնական ուղերձում հույս է հայտնել, որ Միջին Արևելքում, ներառյալ Եմենում և Սիրիայում շուտով լիակատար խաղաղություն կհաստատվի:

Ֆրանս պրես գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Սուրբ Հարության առիթով հղած ուղերձում, կարևորել է վերջ դնել Սիրիայում պատերազմին, հեշտացնել հումանիտար օգնություններին հասանելիությունը և փախստականների տուն վերադարձը:

Իր ուղերձում կաթոլիկների հոգևոր առաջնորդը նշել է. «Ցանկանում եմ, որ արդյունավորվեն աշխարհում՝ հատկապես Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղվված ջանքերը: Եմենի պատերազմն ազդում է Միջին Արևելքի վրա»:

Հռոմի պապի ուղերձն այն պայմաններում է հրապարակվում, երբ ԱՄՆ-ը և այդ երկրի արաբ ու իսրայելցի դաշնակիցները համարվում են Սիրիայում, Եմենում և միջինարևելյան մյուս երկրերում անապահովության գլխավոր մեղավորները:

Ունենալով արևմտյան կառավարությունների աջակցությունը, Ալե-սաուդական ռեժիմը երեք տարի շարունակ Եմենին պատերազմ է պարտադրել: Արաբիայի հարձակումների հետևանքով զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ: Միլիոնավորները մարդիկ դարձել են անօթևան:

Պիտակ