Ապրիլ 06, 2018 18:53 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա. «Իրանը խանգարում է Միջին Արևելքում ԱՄՆ-ի ծրագրերին»

Ռուսաստանի Ազգությունների և ցեղախմբերի հարցերով խորհրդի անդամը հայտարարել է, որ Իրանը խոչընդոտում է Միջին Արևելքի կայունությունը խախտելու դեմ ուղղված ԱՄՆ ծրագրերը:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Իսմայիլ Շաաբանովն ասել է.-«Իրանը շատ հզոր երկիր է և եթե Միացյալ Նահանգները Իրանի դեմ քայլեր ձեռնարկի, Վաշինգտոնի շահերը տարածաշրջանում վտանգված կլինեն, և այդ երկիրը պետք է դուրս գա Մերձավոր Արևելքից, որովհետև Իրանի հետ պայքարը ինքնասպանություն է»:

Շաաբանովը հավելել է. « ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբերին աջակցելով, նպատակ ունի իր գերկայությունը հաստատել տարածաշրջանում, և   տարածաշրջանի ահաբեկիչների դեմ Իրանի պայքարը ցավալի է ԱՄՆ-ի համար»:

Ռուս պաշտոնյան ասել է, որ փորձը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները փորձում է հարված հասցնել տարածաշրջանի երկրներին և այսօր ոչ ոք չի հավատում Վաշինգտոնի խաղաղության պնդումներին:

Պիտակ