Մայիս 16, 2018 12:09 Asia/Tehran
  • Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է ԱՄՆ-ի հեղինակազրկմանը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ երկակի քաղաքականություն որդեգրելու հետևանքով, ԱՄՆ-ն, առավել քան նախկինում, հեղինակազրկվել է:

Թուրքիայի «Անատոլու» գործակալությունը հաղորդել է.«Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հեղեինակազրկվել է , հատկապես այն դեպքից հետո, երբ խափանեց Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարներին իսրայելցի բանակայիիների կոտորածների մասին միջազգային հետաքննիչ կոմիտե կյանքի կոչելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը»:

Կազմակերպությունը շեշտել է.«ԱԽ-ի լռությունը կնպաստի, որ իսրայելցիներն առաջիկայում կրկնեն իրենց ոճրագործությունները, իսկ ԱՄՆ-ն ավելի շատ է վարկաբեկվելու ՝ երկակի քաղաքականություններ որդեգրելու պատճառով»:

Թել Ավիվից Ղոդս ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու Դոնալդ Թրամփի հրամանն իրականացնելուն զուգահեռ, պաղեստինցիները մայիսի 14-ին ցույցեր են իրականացրել : Ցույցերի ժամանակ զոհվել են 61 պաղեստինցիներ ՝ ավելի քան 2700 հոգի վիրավորվել է: 

Պիտակ