Մայիս 18, 2018 12:28 Asia/Tehran
  • Իրավապաշտպան խմբերը չեն ողջունել Հասփելի՝ ղեկավար նշանակվելու որոշումը

Իրավապաշտպան խմբեր իրենց հիասթափությունն են հայտնել Ջինա Հասփելին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության (CIA) ղեկավար նշանակվելու ԱՄՆ-ի Սենատի քայլի կապակցությամբ, ինչի հիմքում ընկած է CIA-ի կոշտ հարցաքննություններին ու կալանավորումներին նրա ուղղակի մասնակցությունը:

Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, Մարդու իրավունքների առաջին  Ռահա Վալան Ջինա Հասփելի CIA-ի ղեկավարի պաշտոնում նշանակվելը անխոհեմ որոշում է համարել:

Մարդու իրավունքների դիտորդ խմբից Լոռա Փիթերն էլ ասել է, որ Հասփելի արժանավորության հաստատվելը նշանակում է ոտնձգություններին ու կոշտ վերաբերմունքին դիմակայելու հարցում ԱՄՆ-ի ձախողումը:

ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը հաստատեց CIA-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար ԱՄՆ նախագահի առաջարկած թեկնածու Ջինա Հասփելի արժանավորությունը: Հասփելը 2002 թվականին Թաիլանդում կառավարել է CIA-ի գաղտնի կալանավայրերից մեկը: Այդ կալանավայրում Հասփելը կալանավորների հարցաքննման համար օգտագործել է կտտանքների ենթարկելու բիրտ միջոցներ, այդ թվում «արհեստական ջրահեղձություն»-ը:  

 

Պիտակ