Մայիս 26, 2018 06:57 Asia/Tehran

ՀԳՀԾ-ի անդամներն ընդգծեցին միջուկային համաձայնության շարունակական ու լիարժեք գործադրման անհրաժեշտությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալն ուրբաթ օրը Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին մի հաղորդագրությամբ հայտարարեց. «ՀԳՀԾ-ում մնացած անդամներն այս նիստում ընդգծեցին միջուկային համաձայնության շարունակական ու լիարժեք գործադրման հանդեպ իրենց պարտավորությունը և Իրանի հետ տնտեսական ու առևտրական հարաբերությունների կարգավորման նպատակով միջուկային պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ի անհրաժեշտ բաղադրիչներից համարեցին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հելգա Շմիդտն այս հաղորդագրության մեջ ընդգծեց. «ՀԳՀԾ-ի անդամները ցավ հայտնեցին միջազգային այս համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու և ՀԳՀԾ-ի շրջանակներում չեղարկված Վաշինգտոնի պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ»:

«ՀԳՀԾ-ն միջուկային ապազինման համաշխարհային կառույցի գլխավոր բաղադրիչներից է և դիվանագիտական կարևոր ձեռքբերում, որը նաև հաստատվել է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով»,-նշված է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ Հելգա Շմիդը ընդգծել է. «ՀԳՀԾ-ի անդամներն այս նիստում անդրադարձան ԱՄՆ-ի պատժամիջոցների վերահաստատման հավանական հետևանքներին և քննարկեցին առաջիկա ամիսների ընթացքում Իրանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանման ու խորացման, նավթի ու նավթամթերքի վաճառքը ու հարակից փոխանակումները շարունակվելու, Իրանի հետ բանկային հարաբերությունների, Իրանի հետ ծովային ցամաքային, օդային ու ռելսային տրանսպորտի պահպանման, արտահանումային վարկերի ապահովման համար գործնական լուծումներ գտնելու հարցը»:

 

Պիտակ