Մայիս 28, 2018 17:21 Asia/Tehran
  • Բելգիայի ԱԳ նախարար. «ԵՄ-ը պետք է ապացուցի, որ կարող է իրագործել ՀԳՀԾ-ն»

Բելգիայի ԱԳ նախարարը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը համաշխարհային համաձայնություն է որակել և ասել է. «Եվրամիությունը պետք է ապացուցի, որ կարող է իրագործել այն»:

Երկուշաբթի օրը Եվրամիության ԱԳ նախարարների նիստի մեկնարկից առաջ Դիդիե Ռենդերզը նշել է. «Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունը չափազանց թափանցիկ է և համարվում է Եվրամիության և միջազգային հանրության հանձնառությունը»:

«ԵՄ-ը ոչ միայն համագործակցելու է Իրանի Կենտրոնական և Ներդրումային բանկերի նման խոշոր կազմակերպությունների հետ, այլև փորձելու է մանր, միջին  ու խոշոր ձեռնարկատերերին խրախուսել ներկա լինել իրանական շուկայում». ավելացրել է Բելգիայի ԱԳ նախարարը:

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինին ևս չափազանց կարևոր է որակել Իրանի մասին այսօրվա բանակցություններն, ասելով. «Մեզ անհրաժեշտ են ընդհանուր հարթակներ և համաձայնեցված որոշումներ»:

Պիտակ