Հունիս 02, 2018 07:33 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդի «աջ ձեռքը» հանդիպել է Թրամփին

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Հյուսիսային Կորեայի հատուկ պատվիրակ և այդ երկրի առաջնորդի «աջ ձեռք» Կիմ Յոնգ Չոլն ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Կողմերը զրուցեցլ են երկու երկրի ղեկավարների Սինգապուրում կայանալիք հանդիպման մասին:

Հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հատուկ պատվիրակը Դոնալդ Թրամփին է փոխանցել առաջիկա հանդիպման կապակցությամբ Կիմ Չեն Ինին նամակը:

Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, որ ԱՄՆ նախագահին ուղղված Հյուսիսային Կորեայի առաջնորդի նամակը հավանաբար լույս չի սփռելու երկու ղեկավարների առաջիկա հանդիպման կապակցությամբ գոյություն ունեցող բոլոր հարցերի գրա, սակայն կարող է Կիմ Չեն Ինին ու Դոնալդ Թրամփին ևս մեկ քայլով մոտեցնել հավանական հանդիպմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին՝ Սինգապուրում: Թրամփն ավելի վաղ չեղարկել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը, բայց հետո կրկին պահանջեց այդ հանդիպման կազմակերպումը:

 

Պիտակ