Ամերիկացի գրող. Ներքին հավատքին հենվելը իմամ Խոմեյնիի կարևորագույն ժառագությունն էր
Ամերիկացի գրողն ասել է, որ իսլամական հանրապետության հիմնադիրը, կրոնի մասին նոր մեկնաբանություն ներկայացնելով ցույց տվեց, որ իսլամական սկզբունքները կարող են հիմք դառնալ ազատ ու հավասար հասարակության փոփոխության և շարժման համար:
Շաբաթ օրը, իսլամական հեղափոխության հիմնադիր իմամ Խոնեյնիի մահվան տարելիցի առիթով ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Ռոբերտ Ֆանտինան ընդգծել է, որ Իմամ Խոմեյնին կարևորում էր մուսուլմանների միասնությունը: Նա նշել է.«Կարելի է ասել, որ Այաթոլլա Խոմեյնիի, իսլամական աշխարհում ազգերի համար թողած մոդելի ամենակարեւոր կետերը ներքին ուժի հավատն է, որ առաջանում է միասնության տարրից»:
Նրա խոսքերով. «Տարբեր իսլամական ուղղությունների միջև հավատալիքների ու վարքագծի տարբերություններ կան: Սակայն կան նաև շատ ընդհանրություններ: Այաթոլլահ Խոմեյնին տարբերությունների փոխարեն, կարևորում էր ընդհանրությունները: Եվ դա կարող է հիմք ծառայել մուսուլման աշխարհի համար, որպեսզի հասնի ազատության, արդարության և իսլամի վրա հիմնված հավասարության նպատակներին:
Ռոբերտ Ֆանտինան անդրադառնալով իմամ Խոմեյնիի գաղափարների ազդեցությանը մյուս ճնշված ազգերի, հատկապես Պաղեստինի ժողովրդի պայքարի վրա ասել է.«Պաղեստինցիները մուսուլման են, իսկ Իրանը նրանց ուժեղ դաշնակիցներից մեկն է: 1979 թ. Իրանի հեղափոխության մոդելը ցույց տվեց, թե ինչպես հասարակությունը կարող է հասնել իր նպատակներին՝ հզոր առաջնորդի ղեկավարությամբ»:
Նա հավելել է.-«Անկասկած պաղեստինցիները հետևում են իրանցիներին ու ոգեշնչվում նրանց հեղափոխությունից»:
Հունիսի 4-ը, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցն է: