Հունիս 12, 2018 12:35 Asia/Tehran

Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպման ավարտին, երկու երկրի պաշտոնատարները կարևորել են բանակցությունների շարունակվելը:

ԻՌՆԱ գործակալության հաղոդման համաձայն, Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո, կարևորելով Կորեական թերակղզու  միջուկային զինաթափումը, Թրամփը հայտարարել է, որ համաձայնագրի տեքստը փոխանցվելու է լրատվամիջոցներին:

Կորեական թերակղզում հակամարտությունը կարգավորելու Փխենյանի վճռակամությանն անդրադառնալով, Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ այդ կապակցությամբ բանակցությունները շարունակվելու են: 

Փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ում և միջազգային ասպարեզում իրենց բազում խնդիրները քողարկելու նպատակով, Թրամփի կառավարությունը փորձում է Սինգապուրում  Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը միջոց ծառայեցնել հանրային կարծիքի ուշադրությունն այդ խնդիրներից շեղելու համար:

Պիտակ