Մարտ 24, 2016 11:30 Asia/Tehran
  • Բրյուսելյան ահաբեկչի եղբայրը հայտնի մարզիկ է

Նաջիմ Լաաշրաուի ավագ եղբայրը՝ Մուրադ Լաաշրաուին, հանդիսանում է հայտնի մարզիկ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշենք, որ Նաջիմ Լաաշրաուին ճանաչվել է Բրյուսելում իրականացված ահաբեկչության 2-րդ ահաբեկիչը:

Ինչպես հայտնի է` 29-ամյա Մուրադ Լաաշրաուին պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է թեքվանդոյով և հաջող կերպով ներկայացնում Բելգիան՝ միջազգային մրցույթներին: 2015 թվականին Հարավային Կորեայում անցկացվող աշխարհի առաջնությանը նա դարձել է արծաթե մեդալակիր:

Ընտանիքը դադարել է շփվել Նաջիմի հետ, այն բանից հետո, երբ նրա մոտ ի հայտ են եկել մոլեռանդ համոզմունքներ:

«Մենք նրա մասին ոչ մի տեղեկություն չունեինք` արդեն 3 տարի»,- հայտնել է ահաբեկչի ենթադրյալ հայրը:

Նա նաև նշել է, որ կրտսեր որդու ահաբեկչական գործունեությունը կարող է բացասաբար ազդել Մուրադի սպորտային կարիերայի վրա:

operativ.am

24/3/2016

Պիտակ